11 ապրիլի 2024 - 16:51 AMT
Ապրիլի 12–ից Երևանի որոշ խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով․

-Բագրատունյաց – Արարատյան փողոցների խաչմերուկ

-Ազատություն պողոտա – Վարշավյան փողոցի խաչմերուկ

-Սարյան – Լեո փողոցների խաչմերուկ:

Փոփոխությունը կատարվում է Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հայտնում է քաղաքապետարանը։