Աշոտյանի կալանքը երկարացվել է ևս 3 ամսով![]() 11 ապրիլի 2024 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Այդ մասին հայտարարել է Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը։ «Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թ. հունիսի 15-ը ներառյալ»,-հայտարարել է նա, գրում է Panorama.am-ը։ Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ինչպես հայտնեց դատավորը, առանձին փաստաթղթով կտրամադրվի դատավարության մասնակիցներին, ինչից հետո սահմանված ժամկետում որոշման վերաբերյալ կարելի է ներքկայացնել վերաքննիչ բողոք։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 16-ին։ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։ Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն «առաջացրել է ծանր հետևանքներ»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |