Խաչատուրյանն ու Գիրինգը քննարկել են ՀՀ քաղաքացիների համար Ավստրալիա մուտքի վիզայի դյուրացման հեռանկարները11 ապրիլի 2024 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ վերջինս առավելագույն ջանք կներդնի հայ-ավստրալական կապերի առավել ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի քաղաքացիների համար Ավստրալիա մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հեռանկարների վերաբերյալ: «Մեր երկիրը Ավստրալիայի հետ ունի իսկապես ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը»,-նշել է նախագահը՝ դեսպանին մաղթելով հաջողություններ: Դեսպան Ջոն Գիրինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ է անել ամեն հնարավորը՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի ամրապնդման ու խորացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել կողմերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության խթանման կարևորությանը, ինչը կարևոր ազդակ կհանդիսանա տարբեր ուղղություններով Հայաստանի և Ավստրալիայի գործընկերության ամրապնդման համար: Հանդիպմանը Հայաստանի նախագահը նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայկական և քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման սպառնալիքի վրա, ինչը պետք է անթույլատրելի դառնա առաջադեմ հանրության միահամուռ ջանքերով: Նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-հումանիտար և այլ խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և այս համատեքստում, ի դեմս դեսպանի՝ շնորհակալություն հայտնել Ավստրալիայի ղեկավարությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |