12 ապրիլի 2024 - 10:30 AMT
Ապրիլի 12–ից 5-7 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։ Ապրիլի 12–ին ցերեկային ժամերին Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում, Սյունիքի հովիտներում կգրանցվի +22․․․+23 աստիճան։

Երևանում ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ապրիլի 12–ի ցերեկը կգրանցվի +21 աստիճան, ապրիլի 13–ին՝ +22։