Գյուլեր. Թուրքիան կշարունակի աջակցել «Ադրբեջանի արդար պայքարին»

Գյուլեր. Թուրքիան կշարունակի աջակցել «Ադրբեջանի արդար պայքարին»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շանլըուրֆա այցի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»։

Նա նաև ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար։ Գյուլերը հիշեցրել է, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար», գրում է Report.az-ը։

«Մենք մեր ավանդն ունենք տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում», - ասել է Գյուլերը:

Թուրքիան մշտապես լիակատար աջակցություն է ցուաբերում Ադրբեջանին ինչպես 44–օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ Երկու երկրները տարեկան տասնյակի հասնող համատեղ զորավարժություններ են անցկացնում։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---