Ադրբեջանն առաջարկել է Լաչինին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ տալ

Ադրբեջանն առաջարկել է Լաչինին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ տալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Լաչինը կարող է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ ստանալ, գրում է Trend.az-ը։

«Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում անցկացվելիք COP29-ի համաժողովի, Գյանջայում 2025-ին կայանալիք ԱՊՀ խաղերի, ինչպես նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը Լաչինին շնորհելու Ադրբեջանի ներկայացրած հայտի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նա ներկայացրել է Ադրբեջանի տեսակետը ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում առկա իրավիճակի և համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ ԱԳՆԽ նիստին։ Հայաստանը ներկայացված է փոխնախարարի մակարդակով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---