«Ուրալի» վթարից վնասվածքներ ստացած 20 զինծառայողից 13-ը տեղափոխվել է Երևանի և Սիսիանի հոսպիտալներ

«Ուրալի» վթարից վնասվածքներ ստացած 20 զինծառայողից 13-ը տեղափոխվել է Երևանի և Սիսիանի հոսպիտալներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին «Ուրալի» վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 20 զինծառայողից 13-ը տեղափոխվել է Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայող բժշկական լուրջ միջամտության կարիք չուներ:

Բոլորը ստանում են համապատասխան բժշկական օգնություն, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։

Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Նախարարները զինծառայողներին մաղթել են շուտափույթ ապաքինում։

Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12–ին ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողների տեղափոխող «Ուրալը» դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, վիրավորում է ստացել 20 զինծառայող:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---