Տոկաև․ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատումը բխում է մեր շահերից13 ապրիլի 2024 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հայաստան այցին ընդառաջ, Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է, որ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատումը բխում է Ղազախստանի շահերից։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին՝ Տոկաևն ասել է, որ Ղազախստանն անտարբեր չի մնում այս թեմայի նկատմամբ։ «Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի»,–ասել է նա։ Տոկաևը հավելել է, որ իր համոզմամբ, ցանկացած հակասություն, այդ թվում ՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։ «ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար:Ղազախստանը կիսում է միջազգային գործերում արդարության, խաղաղության, համագործակցության և պետությունների իրավահավասարության վրա հիմնված որոշումների ընդհանուր մղումը: Այս առումով մենք առաջ ենք տանում «Համաշխարհային միասնություն` հանուն արդար խաղաղության և համերաշխության» նախաձեռնությունը և ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների աջակցությունը»,–ասել է նա։ Ապրիլի 15–ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |