Սանոսյանը ԵԽ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացումը![]() 15 ապրիլի 2024 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների տեղավորման և հետագա աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը։ Պատվիրակության կազմում են եԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Նախարար Սանոսյանը մանրամասն ներկայացրել է ամբողջ գործընթացը՝ ընդգծելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու գործընթացում համայնքների ներգրավվածությունն ու համայնքների կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և արձանագրվել դրանց հաջող ընթացքը։ Նախարարը նկատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են ԵԽ ամենօրյա մասնագիտական և տեխնիկական օժանդակությամբ և ներկայում միավորված համայնքները իրենց կարողություններով պատրաստ են առաջ մղելու ապակենտրոնացման գործընթացը՝ թեև կարողությունների ավելացման ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Սանոսյանը հիշեցրել է, որ վարչապետի որոշմամբ հաստատվել է ապակենտրոնացման հայեցակարգը և այժմ ՏԿԵ նախարարությունը գործընկերների հետ շարունակում է հայեցակարգից բխող՝ ապակենտրանացման ռազմավարության մշակման աշխատանքները։ Աշխատանքներ են տարվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրության արմատական վերանայման ուղղությամբ։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրական փոփոխությունների վրա։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |