Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է կանադացի առաջին փորձագետի միանալը ՀՀ–ում ԵՄ առաքելությանը

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է կանադացի առաջին փորձագետի միանալը ՀՀ–ում ԵՄ առաքելությանը

PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ողջունել է կանադացի առաջին փորձագետի միանալը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Այդ մասին նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Երբ ես վերադարձա նախորդ տարվա իմ ուղևորությունից, առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ողջունում ենք Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը մեր առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալու մասին լուրը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի փորձագետը։ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

Մելանի Ջոլին Հայաստան էր այցելել 2023–ին։ Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ բարձր է գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---