Հաղթանակի օրը հավերժ կմնա Հայրենիքի պանծալի պաշտպանների անձնվիրության, արիության եւ անվեհերության խորհրդանիշը

PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ: Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայրենական մեծ պատերազմի թանկագին վետերաններ:



Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, նաեւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 64-րդ տարեդարձի կապակցությամբ:



Հաղթանակի օրը հավերժ կմնա Հայրենիքի պանծալի պաշտպանների անձնվիրության, արիության եւ անվեհերության խորհրդանիշը:



Նացիստ զավթիչների դեմ պայքարում հայ ժողովուրդը նշանակալից ավանդ է ներդրել Հաղթանակի հասնելու գործում: Ռազմաճակատ է մեկնել ավելի քան 600 հազար հայ, որոնցից ավելի քան 300 հազար մարդ չի վերադարձել:



Հայ ժողովուրդը Հայրենիքին տվել է Խորհրդային Միության108 հերոս, Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանների 27 ասպետներ, իսկ պատերազմի տարիներին եւ պատերազմից հետո մարշալների, գեներալների եւ ծովակալների կոչումներին արժանացած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 160:



Մայիսի 9-ին մեր ժողովրդի համար եւս մեկ նշանավոր օր է: 17 տարի առաջ այդ օրն ազատագրվել էր հին հայկական քաղաք-ամրոց Շուշին: 1941-1945 թթ. Ձեր դրսեւորած հերոսությունը ոգեւորել է ձեր որդիներին եւ թոռներին սխրանքներ գործելու իր անկախության համար Լեռնային Ղարաբաղի մղած ազատագրական պայքարում: Նոր սերունդը, ինչպես եւ դուք, հանուն Հայրենիքի մղած մարտերում փառավորել է իր անունները կյանքի եւ ազատության իրավունքի համար մղած պայքարում:



Թանկագին վետերաններ: Ի սրտե մաղթում ենք քաջ առողջություն, խաղաղություն եւ հանգստություն ձեզ եւ ձեր ընտանիքներին: Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---