Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը![]() 18 ապրիլի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Օրերս Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս, հարվածել է կայծակը, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել: Դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները, հայտնում է MediaHub-ը։ Նշվում է, որ Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։ MediaHub-ը նաև տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է օդանավի սրահից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |