Թուրքիան չի ընդունի որեւէ այլընտրանք ԵՄ-ին անդամակցելու հարցում 8 մայիսի 2009 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն ժխտում է ցանկացած այլընտրանք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: «Մենք ընդամենը խնդրում ենք ԵՄ-ին կատարել իր խոստումը: Եվրամիության անդամակցության հարցում Թուրքիային այլընտրանք առաջարկելն անհարգալից է ոչ միայն Անկարայի, այլ նաեւ ողջ եվրոպական մշակույթի հանդեպ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ըստ Ահմեդ Դավուդօղլուի, Թուրքիան գիտի իր պարտավորություններն եվրոպական ընտանիքին անդամակցելու գործում: «Մենք պատրաստ ենք կատարել մեզ ներկայացրած պահանջները, սակայն մենք ակնկալում ենք ԵՄ-ից այնպիսի գործողություններ, որոնք համապատասխանում են Եվրամիության բարոյական սկզբունքներին»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳն ղեկավարը, հաղորդում է World Bulletin-ը: Վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կրկին արտահայտվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: «Եվրամիությունը պետք է որքան հնարավոր է շուտ սկսի բանակցությունները Թուրքիայի հետ մի հարթակ ստեղծելու համար, որտեղ հնարավոր կլինի քննարկել տնտեսության եւ անվտանգության հարցեր եւ դա կարող է այլընտրանք հանդիսանալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը»,-հայտարարել է Սարկոզին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |