Պրահայում կայացած գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստնն ու Թուրքիան մեղմացրել են իրենց դիրքորոշումները

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Պրահայում կայացած հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջեւ, եւս մեկ քայլով մոտեցրել է երկու կողմի դիրքորոշումները երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ` անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային: Նա նաեւ նշել է, որ այդ հարցում արդեն դրական առաջխաղացումներ են դիտվում: «Տեսնում եմ, ուր Թուրքիան եւ Հայաստանը ձգտում են երկկողմ հարաբերությունների կարգավորման, ընդ որում, երկու կողմից էլ դիրքերի մեղմացման միտում է նկատվում, - նշել է քաղաքականագետն ու ավելացրել, - որ Հայաստանը փոքր-ինչ թուլացնում է ճնշումը ցեղասպանության հարցի առնչությամբ, իսկ Թուրքիան հրաժարվում է իր կոշտ պահանջներից: Այդ ամենը բերում է նրան, որպեսզի կողմերն իրապես հրաժարվեն նախապայմաններից»:



Գրիգորյանը նաեւ նշել է, որ չնայած Թուրքիայի դիրքորոշումների մեղմացմանը, վերջինս դեռ դիտողություններ ունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ: «Արդեն այդքան կոշտ չեն հնչում զորքեր դուրսբերման պահանջները, սակայն Թուրքիան, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հարցի զուգահեռ լուծման հետ», - նշում է քաղաքականագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---