Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք![]() 20 ապրիլի 2024 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությանը Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել։ Նա նշել է, որ կցանկանար, որ ապրիլի 19–ին տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք, հայտնում է Aysor.am-ը։ «Երեկվա հայտարարության հետ կապված ես նախ կուզենամ, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզենա, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,-ասել է նա։ ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |