Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի

Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի

PanARMENIAN.Net - Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում հավաքված բնակիչների հետ զրույցում, խոսելով սահմանազատումը Տավուշից սկսելու Երևանի և Բաքվի համաձայնության մասին, ասել է, որ այս գործընթացը պետք է կասեցվի։ Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել, հայտնում է Sputnik Արմենիան։

Տավուշցիները Երևանի ու Բաքվի ապրիլի 19–ի պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Սրբազանը գրեթե ամբողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։ Ակցիան վերսկսվել է ապրիլի 20–ի առավոտյան։

«Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, քանի որ 4 օր առաջ Նիկոլը եկավ Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---