«Ֆասթ Շիֆթ»-ն ամփոփել է 2023-ի արդյունքները

«Ֆասթ Շիֆթ»-ն ամփոփել է 2023-ի արդյունքները

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին կայացել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է: Կազմակերպությունը, առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը և ֆինանսական անվտանգությունը, հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը:

«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է մոտ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է: Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ, և կուզենայի շեշտել հետևյալը՝բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, «Ֆասթ Թիքեթի» լրիվ նոր ձևաչափի և որակի գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության 2023 թվականի ձեռքբերումները։

«Ֆասթ Շիֆթի» տնօրեն Իրինա Գասպարյանը խոսել է ընկերության 2024 թվականի նպատակների, ռազմավարության և զարգացումների մասին: Ըստ նրա՝ «Ֆասթ Շիֆթի» ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է Ընկերության զարգացմանը՝ թվային փոխակերպման թիրախավորմամբ։

«2024 թվականին մենք թիրախավորում ենք թվային փոխակերպման ուղղությունը և նորանոր ծառայություններ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ առցանց վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր և արտերկրից դեպի Հայաստան, ինչպես նաև ծառայությունների սպեկտրի մեծացում՝վարկային ծառայություններ, պետական հատվածի ընդլայնում, համագործակցություն տարատեսակ արտաքին գործընկերների հետ»,–ասել է նա։

«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը։ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում, այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում և այլն, «Ֆասթ Շիֆթ» բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---