Մայիսի 9-ին «Մեր հաղթանակը» հեռուստամարաթոնը կկապի Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 11 քաղաքների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին «Միր» հեռուստաալիքի կազմակերպած «Մեր հաղթանակը» հեռուստամարաթոնը կկապի Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 11 քաղաքների` Սանքտ Պետերբուրգի, Բրեստի, Թբիլիսիի, Աստանայի, Քիշնեւի, Երեւանի, Սեվաստոպոլի, Բաքվի, Վլադիկավկազի, Դուշանբեի ու Բիշքեկի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, հեռուստամարաթոնի ընթացքում ուղիղ միացումներ կլինեն Կարմիր հրապարակից, Սեվաստոպոլից եւ Բրեստից:



ԱՊՀ հեռուստադիտողները կարող են տեսնել պատերազմի սկզբի իրադարձությունների տեսարանները, լսել պատերազմի մասնակիցների կենդանի հիշողությունները, շատ բան իմանալ մեր ընդհանուր պատմության անհայտ էջերի մասին:



«Միրից» բացի, չորսժամյա հեռուստամարաթոնը կհեռարձակեն ԱՊՀ երկրների առաջատար հեռուստաալիքները: Եթերի պոտենցիալ լսարանը կկազմի շուրջ 250 մլն մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---