ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ![]() 22 ապրիլի 2024 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ Դինա Տիտուսի գլխավորությամբ նախատեսում են առաջին անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել, գրում է ադրբեջանական Turan-ը Կոնգրեսում իր աղբյուրներին հղումով։ Օրինագծում անդրադարձ կա արցախյան պատերազմին, խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին, ինչը «հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և արդար ու կայուն խաղաղաության շուրջ բանակցելու կարողությունը»։ Նշվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումները՝ որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների հետ կապված «լուրջ մտահոգություն»: Այս օրինագծով պատժամիջոցներ են նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների և այլ պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |