Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն23 ապրիլի 2024 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն, հայտնում է Аrmsport-ը։ Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել է «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել է «Սկուդետոն»՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։ Մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։ Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։ «Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբինյանը տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը ներկայացրել է Միխայել Ռոթին Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ՀՀ–ում շարժական կապի 5G տեխնոլոգիա կներդրվի Նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում ՌԴ-ում ապօրինի միգրանտները չեն կարողանա մեքենա վարել, օգտվել բանկերից, երեխաներին դպրոցում գրանցել Հայաստանն այն երկրների թվում է, որտեղից շատ ապօրինի միգրանտներ կան Ռուսաստանում Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա |