Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում

Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնություն է տվել, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունենա Ղազախստանում։

Նա նշել է, որ դա Ղազախստանի առաջարկն է, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ղազախստանը դիմել է մեզ` առաջարկելով իի տարածքում անցկացնել Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը։ Մենք համաձայնություն ենք տվել և պայմանավորվել ենք, որ եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը, այդ հանդիպումը կկայանա Ղազախստանում»,–ասել է նա։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---