Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել

Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել

PanARMENIAN.Net - Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել։ Մասնավորապես, Դավթաշեն թաղամասում ապրիլի 26–ին քաղաքացիները 15 րոպեով փակել են ճանապարհը, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։

«Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ամբողջ հայության ու Հայաստանի հարցն է»,– ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Առավոտյան բեռնատարով փակել էին Ազատության պողոտան, հայտնում է Sputnik Արմենիան։

Այդ մասին վկայող կադրեր է հրապարակել 24news–ը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---