Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով26 ապրիլի 2024 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Գերմանիայի կանցլերի նստավայրի առջև, որտեղ տեղի է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին X-ի էջում հայտնել է Գերմանիայում Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը: Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը, ինչպես երևում է տեսանյութում։ Ալիևին Բեռլինում բողոքի ակցիայով են դիմավորել նաև Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցիներ, հայտնում է Factor.am–ը։ Ադրբեջանի նախագահի ավտոշարասյանն ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով։ Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շալցը Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |