Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը

Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը, ասել է, որ Ղազախստանն ասյտեղ որպես միջնորդ հանդես չի գալիս՝ բանակցելու են բացառապես կողմերը։

«Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները լինելու են բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա, մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Սմադիյարովը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ժամանակ կարևորել էր տևական խաղաղության հաստատումն այդ երկրների միջև և ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ապրիլի 29–ին հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում:

«Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,–ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ընդունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---