«Արեւելյան գործընկերությունն» ինչ-որ չափով ուղղված է Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունն» ինչ-որ չափով ուղղված է Ռուսաստանի դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «ԵՄ-ի նպատակն է անել այնպես, որ նախաձեռնության մասնակից վեց երկրները` Հայաստանն, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ու Բելառուսը, դուրս գան Ռուսաստանի ազդեցության ոլորտից»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Արեւելյան գործընկերությունն» նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի եվրաինտեգրման համար: Այս նախագիծը Եվրոպային մերձենալու հնարավորություն է տալիս: Թե որքանով այն արդյունավետ կլինի, կախված կլինի մեզանից: Առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամեն ինչ անի առավելագույն օգուտ քաղելու համար այդ նախագծից»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը:



Մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության» հիմնադիր համաժողովը: Համաժողովի մասնակիցները ստորագրել են Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ԵՄ-Արեւելյան հարեւաններ խորհրդարանական վեհաժողովի ստեղծման վերաբերյալ առաջարկի իրականացմանը նպաստելու մասին հռչակագիրը: Փաստաթուղթը ստորագրել է ԵՄ 27 երկիր եւ ծրագրին միացած 6 երկրները` Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսն ու Մոլդովան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---