30 ապրիլի 2024 - 17:24 AMT
Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։

«ՀՀ ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի։ Հիմնական գաղափարախոսությունը համահունչ կլինի Եվրամիության վարած քաղաքականությանը, քանի որ ԵՄ–ն երկար քննարկումներից հետո անցյալ տարի նախաձեռնել է կրիպտոակտիվների դաշտը կարգավորելու նախագիծ»,– հայտարարել է Գալստյանը, գրում է Sputnik Արմենիան։

ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել մասնավոր հատվածի, մասնավորապես այդ ոլորտում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների հետ:

Այժմ, ըստ նրա, ԿԲ–ն պետք է ծանոթանա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ ներկայացված կարծիքներին: