Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի![]() 2 մայիսի 2024 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը նրանց դեմ հատուկ միջոցներ է կիրառել, կան նաև հոսպիտալացվածներ։ 63 մարդ բերման է ենթարկվել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սատարել է ցուցարարներին, սակայն , կոչ է արել նրանց չհրահրել բախումներ ոստիկանության հետ, հայտնում է BBC-ն։ «Կան բաներ, որոնք պետք չէ անել։ Հանգիստ թողեք խորհրդարանի դարպասները»,–ասել է նա։ Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին բրիտանական Sky News-ի հարցազրույցում հայտարարել է, որ Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։ Նա ասել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը վետոն կհաղթահարի, հայտնում է «Ազատությունը»։ «Այդ օրենքը խորհրդանիշ է, բայց ամեն դեպքում ընտրություն կա, որոշում, էկզիստենցիալ ընտրություն, որը Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2024–ի աշնանը։ Մայիսի 1–ի ցույցից հետո Վրաստանի խորհրդարանի մայիսի 2–ին կայանալիք լիագումար նիստը չեղարկվել է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Վրաստանի խորհրդարանում։ Նշվել է, որ դա վտանգում է Վրաստանի արևմտյան հետագիծը։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |