Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է![]() 3 մայիսի 2024 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է։ «ԶԼՄ–ների ազատությունը մեր առաջնահերթություններից մեկն է։ Այդ հարցը միշտ օրակարգում է և իրավիճակն Ադրբեջանում մտահոգություն է առաջացնում։ Մենք դրան ուշադրություն ենք դարձնում մեր երկխոսության մեջ»,- ասել է նա, հայտնում է Turan.az-ը։ Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ։ Միխալկոն նաև կարևորել է միջազգային կազմակերպությունների հանձնարարականների կատարումը, մասնավորապես՝ «Մեդիայի մասին» օրենքի վերաբերյալ։ ԱՄՆ–ում ևս խորը մտահոգություն էին հայտնել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։ Նրան ձերբակալել են ապրիլի 29–ին։ Պատճառների մասին մանրամասներ հայտնի չեն։ Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար։Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |