Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

PanARMENIAN.Net - Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Կիրանցի հատվածում գյուղացիները հեռացրել են վրանները՝ բացելով ճանապարհը: Այդ մասին ասել է Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հերքել է լուրերը, թե վրանները հեռացրել են ոստիկանական ուժի կիրառման հետևանքով։ Վարչական ղեկավարի խոսքով, սակայն, ոստիկանների կողմից փակ են մնում Կիրանցի մուտքերը՝ Սարիգյուղի և Ոսկեպարի հատվածներից։

«Վրանների մնալը, երևի, արդեն իմաստ էլ չուներ։ Դե, ինչ անենք, ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած։ Անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին, ուրիշ մարդու թույլ չեն տալիս գյուղ մտնել»,- մանրամասնել է նա։

Մայիսի 2–ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով, սակայն ՆԳՆ–ն հերքել է նրանց ծեծի ենթարկելու տարածվող լուրը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը, թույլ չեն տալիս գյուղ մտնել, նույնիսկ Բագրատ Սրբազանին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---