Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր 3 մայիսի 2024 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ պայմանը այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր։ Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ ՈԿԿ–ների և ԶԼՄ–ների արտերկրյա ֆինանսավորումը պետք է թափանցիկ լինի, իսկ հակառակորդները պնդում են, որ այդ օրինագիծը պիտակավորում է և խոչընդոտում Վրաստանի ինտեգրմանը ԵՄ–ին, գրում է Sputnik-georgia-ն։ «Ցանկանում ենք պարզաբանել, որ Վրաստանի վարչապետն ԱՄՆ էր հրավիրվել այն վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես կդադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Մայիսի 2–ին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիհանը, մեկնաբանելով վիճահարույց օրինագիծը, հայտարարել էր, որ Վրաստանի կառավարության ընտրությունը վերջին շաբաթներին «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ Դեսպանը նաև ասել էր, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել էին ԱՄՆ ՝ ռազմավարական գործընկերության և աջակցության հարցը ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ քննարկելու նպատակով, սակայն, վրացական կողմը հրաժարվել է հրավերից։ Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդդիմախոսները այն անվանում են «ռուսական օրենք»։ Ապրիլի 15–ից սկսած նրանք ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում։ Ապրիլի 30–ին և մայիսի 1–ին, երբ քննրկվում էր օրինագիծը, դրանք վերաճեցին անկարգությունների։ Օրենքը չընդունելու կոչվ են հանդես եկել ԵՄ–ն, ԱՄՆ–ն, ՆԱՏՕ–ն, ՄԱԿ–ը։ Մայիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը նրանց դեմ հատուկ միջոցներ է կիրառել, կան նաև հոսպիտալացվածներ։ 63 մարդ բերման է ենթարկվել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սատարել է ցուցարարներին, սակայն , կոչ է արել նրանց չհրահրել բախումներ ոստիկանության հետ: Զուրաբիշվիլին բրիտանական Sky News-ի հարցազրույցում հայտարարել է, որ Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։ Նա ասել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը վետոն կհաղթահարի: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |