Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ժամանակից շուտ կանցկացվեն, հայտարարել է այդ երկրի ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը։

Նա նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29 կլիմայի հարցերով խորհրդաժողովի հետ, գրում է Turan.az-ը։

«Ուստի, որոշվել է ընտրություններն ավելի շուտ անցկացնել»,–ասել է նա։

Ըստ Ադրբեջանի սահմանադրության, միլի մեջլիսի ընտրություններն անկցավում են 5 տարին մեկ՝ նոյեմբերի առաջին կիրակի օրը։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024–ին կանցկացվի Ադրբեջանում։ ՀՀ–ն 2023–ի դեկտեմբերին իր համաձայնությունն է տվել, որ կոնֆերանսն անցնի Ադրբեջանում՝ գերիների փոխանակման համաձայնության շրջանակում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---