Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության![]() 3 մայիսի 2024 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով անջատված մաս կա, որն ուղարկվել է դատարան։ Նա նաև հայտնել է, որ գործով նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նա ասել է նաև, որ «Մարտի 1»-ի գործով բազմաթիվ պաշտոնատար անձինք, որոնց մասին խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեն, համաձայնվել են, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ այսինքն՝ չեն ժխտել իրենց մեղավորությունն արարքի կատարման մեջ, բայց խնդրել են, որ վաղեմություն կիրառվի։ «Անջատված մասը վերաբերում է քննչական խմբի մեջ ներառնված քննիչներից մեկին, որը չի համաձայնվել վաղեմությանը, և այս պահին գործը դատական քննության փուլում է։ Բացի այդ, շարունակվել են Վիրաբյանի և այլոց խումբ գործերով Եվրոպական դատարանի վճիռների վրա բողոքարկումները բարձր ատյաններ, և 16 անձ այս ընթացքում (նախկինում «Մարտի 1»-ի գործի շրջանակներում մեղադրված) արդարացվել են։ Մեկ անձ արդարացվել է մասնակի»,- ասել է Վարդապետյանը։ «Մարտի 1»-ի գործում, ըստ դատախազի, մեկ առաջընթաց ևս կա։ «Այս պահին ակնկալիք կա, որ Սահմանադրական դատարանը կքննարկի և ի վերջո կպատասխանի այն հարցին, թե մենք կարո՞ղ ենք այն 3 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր նախկինում 301 պրիմ հոդվածով էին մեղադրվել, և ՍԴ-ն արգելք դրեց հետագայում այդ մեղադրանքը շարունակելուն, վերաորակել»,–ասել է նա։ : Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի գործով խոշտանգումների դրվագ կա, որն առանձնացվել և ուղարկվել է Քննչական կոմիտեի մասնագիտացված մարմին և քննվում է առանձին հսկողությամբ։ «Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, որովհետև փամփուշտներ կան, որոնք ներկայացվել են նորից ի լրումն և ուղարկված են փորձաքննության»,–ասել է նա: Հաղորդումը վարող Պետրոս Ղազարյանի այն ճշտող հարցին թե՝ «նո՞ր փամփուշտներ են, որտեղի՞ց եք գտել», դատախազը դրական պատասխան է տվել։ «Այո, նոր են։ Մարդիկ ներկայացնում են։ Ենթադրում եմ՝ չունեն անհանգստություն նախաքննության հետ կապված և ներկայացնում են»,- ասել է Գլխավոր դատախազը։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիա ու նստացույց էին անում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացվեցին, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |