ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար![]() 3 մայիսի 2024 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել մի քանի երրորդ երկրների, այդ թվում թուրքական և ադրբեջանական որոշ ընկերությունների դեմ, որոնք սատարում են ՌԴ–ին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, գրում է Turan.az-ը։ Մասնավորապես, Ադրբեջանում պատժամիջոցների կենթարկվի այսպես կոչված «Ալիևի գնումների ցանցը»։ «Եվգենի Ալիևը գնումների գծով գործակալ է, որը մի շարք ընկերություններ է վերահսկում, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ զինվորականների հետ։ Դրանք են՝ Lahic Energy Mahdud Masuliyyatli Camiyyati («Lahic Energy»), GMM FZE и GMM Management. DMCC (GMM Management)»,–ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ալիևն աշխատում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |