4 մայիսի 2024 - 13:33 AMT
Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ։