ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար![]() 4 մայիսի 2024 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600,000 դոլար կաշառք ստանալու համար։ Այդ մասին ասվում է Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացության մեջ։ Դրանում նշվում է, որ նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը՝ Իմելդա Կուելարը։ Դատարանի մեղադրական եզրակացության համաձայն՝ ամերիկացի օրենսդիրը գումարները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից, որը փոխանցումն իրականացրել է մեքսիկական բանկի միջոցով, հայտնում է «Ազատությունը»։ «Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար», - հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Կոնգրեսականին և նրա կնոջը մասնավորապես մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը մայիսի 3–ին առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100,000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |