Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Նախապես ձեռք բերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան)»,–ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 29–ին հայտարարվել էր, որ կա Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով։ Օրը հստակեցված չէր։ ՆՄան առաջարկ ապրիլի 15-ին արել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարնեը վերջին անգամ հանդիպել են փետրվարի 28-29–ը Բեռլինում։ Հայտարարվել էր, որ կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։