ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում![]() 6 մայիսի 2024 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտել են ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը նվաճել է 7 ոսկե և 2 արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։ 56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը, եզրափակիչում 2։0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային, դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ ոսկին հավաքականին բերել է 60 կգ քաշային Արսեն Բագիրյանը, որը 2։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին, հայտնում է Factor.am-ը։ Չեմպիոնի կոչման է արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվել է մարտից։ Մ17 մրցելույթներում չեմպիոններ են դարձել 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն են արժանացել նաև 60 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանն ու 52 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը։ Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձել արծաթե մեդալակիրներ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |