6 մայիսի 2024 - 14:49 AMT
Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ, հայտնում է Մետրոպոլիտենը:

«Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այժմ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը սկսվում է առավոտյան 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին: