2008-ի ընթացքում ACBA Leasing-ի կուտակած եկամուտը հասել է 221 մլն դրամ

PanARMENIAN.Net - ACBA Leasing-ն արդեն երրորդ տարին է շահույթով աշխատում, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է ACBA Leasing ՓԲԸ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանը: Նրա խոսքով, ղեկավարվելով ընկերության ներքին ֆինանսական ծրագրերով, 2008 թվականը ACBA Leasing-ն փակել է շահույթով: «Կուտակված շահույթը միայն 2008թ. հասնում է 221 մլն դրամի, ինչը վկայում է այն մասին, որ մենք կատարել ենք անցյալ տարվա ֆինանսական ծրագիրը»,- ասել է նա: Բազիկյանն ավելացրել է, որ 2009թ. առաջին եռամսյակը եւս փակվել է շահույթով` 82 մլն դրամ:



Ինչպես նշել է փոխտնօրենը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձավ ինչպես ընդհանուր առմամբ մեր տնտեսության վրա, այնպես էլ մեր պոտենցիալ լիզինգ ստացողների հայտերի վրա: «Սակայն ցանկանում եմ ասել, որ քանի որ հանրապետությունում ֆինանսավորվում է հիմնականում տնտեսության իրական հատվածը, եւ դրանք կապ չունեն ֆոնդային բորսաների, բաժնետոմսերի հետ կապված գործարքների կնքման հետ, ապա այս դեպքում ճգնաժամը խորապես չի ազդել մեր հանրապետության տնտեսության վրա»,- ասել է նա:



ACBA Leasing-ը հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին, սա Հայաստանում գրանցված առաջին լիզինգային կազմակերպությունն է: ՀՀ ԿԲ 25.04.2003թ. թիվ 4 լիցենզիա:



Կազմակերպությունը հիմնադրվել է լիզինգի միջոցով հնացած մեքենայական սարքավորումների եւ հիմնական միջոցների նորացման եւ փոխանակման գործում երկրի տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու նպատակով: Երեւանում լիզինգային ծառայությունները տրամադրում է «ACBA Leasing» կենտրոնական գրասենյակը, իսկ մարզերում` ACBA բանկի բաժանմունքները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---