Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել![]() 7 մայիսի 2024 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպքում, երբ ավելի վաղ մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, ասել է, որ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չի ստացել։ «Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր ստացել էի, և, հաշվի առնելով նաև հայ-թուրքական օրակարգը, դրա առանձնահատկությունը, մասնակցել եմ արարողությանը։ Ռուսաստանի նախագահից հրավեր, կարծես, չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա այս խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,–ասել է նա; Նա նաև ասել է, որ չի մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին՝ հավելելով, որ անցյալ տարի մասնակցել է և տարօրինակ կլիներ, որ ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին։ Վարչապետը նշել է, որ Մոսկվա կմեկնի մայիսի 8–ին և կնախագահի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Նա նշել է, որ դա իր աշխատանքի մի մասն է և «դե յուրե այնտեղ պետք է լինի»։ Մայիսի 8-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումը: Անդրադառնալով այդ հարցին՝ Փաշինյանն ասել է, որ իրոք կան կուտակված հարցեր, որոնք պետք է քննարկել։ Մայիսի 7–ին Վլադիմիր Պուտինը պաշտոնապես 6 տարի ժամկետով ստանձնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |