7 մայիսի 2024 - 19:01 AMT
ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով

ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և հանդես է գալիս շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով։

Շարունակելով իր որդեգրած նորարարության ուղին՝ ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունը ներկայացնում է շուկայում նոր՝ միջոցառումների ապահովագրության պրոդուկտը։

Ապահովագրական այս պրոդուկտը թույլ է տալիս կազմակերպիչներին խուսափել անցանկալի իրադարձությունների պատճառով հնարավոր դրամային կորուստներից։ Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները:

Պրոդուկտի մեկնարկը տրվել է Հայաստանի ամենախոշոր գործատուների փառատոնի՝ Career City Fest 2К24-ի ապահովագրմամբ։ Career City Fest-ը ամենամյա միջոցառում է, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։ Սա երկրում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի քաղաքն է։ ԻՆԳՈ-ն, որպես վստահելի գործընկեր՝ նպաստել է միջոցառման անխափան աշխատանքին, դարձնելով այն ոչ միայն հիշարժան, այլև ապահովագրված չեղարկման ռիսկից:

«Մենք ապահովագրել ենք միջոցառումը հնարավոր չեղարկումից, իսկ ապահովագրությունը թույլ կտար իրականացնել մեր մատակարարների առջև պարտականությունների մի մասը։ Skill Event Marketing ընկերությունը բարձր վստահության վարկանիշ ունեցող կազմակերպություն է ոչ միայն մեր միջոցառումների մասնակիցների, այլ նաև գործընկերների, այդ թվում՝ մատակարարների շրջանում: Միջոցառումների ոլորտը ունի բազմաթիվ ռիսկեր և մենք ողջունում ենք ԻՆԳՈ-ի միջոցառումների ոլորտի ընկերությունների համար ապահովագրական լուծումների մշակման առաջին քայլերը», - նշել է Career City Fest փառատոնի կազմակերպիչ Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։

ԻՆԳՈ ապահովագրականը շարունակում մշտապես գնահատել հաճախորդների կարիքները՝ առաջարկելով նոր և կատարելագործված ապահովագրական պրոդուկտներ և ծառայություններ։

Վերջերս ընկերությունը ներկայացրել է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը: Նոր պարզեցված ապրանքային նշանը արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը հաճախորդների համար դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի: