8 մայիսի 2024 - 11:37 AMT
Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Փաշինայնը չի մասնակցի մայիսի 9–ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Նա չի մասնակցել նաև մայիսի 7–ին տեղի ունեցած ՌԴ նախագահի երդմնակալությանը: