8 մայիսի 2024 - 13:02 AMT
Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրվում է համազգային հանրահավաք, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեսյբուքյան իր էջում։

«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,–ասվում է գրառման մեջ։

Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին։

Շարժման անդամները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին կեսօրից Կիրանցից երթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։