8 մայիսի 2024 - 16:01 AMT
Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում

Ադրբեջանցիները փորձում են ամբողջությամբ փոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հայկական դիմագիծը։ Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ է կառուցվում, որն ամենամեծն է լինելու քաղաքում։ Այդ մասին հայտնում է Karabakh Records Տելեգրամ ալիքը։

Մզկիթը կառուցվում է Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում։

Մզկիթի հիմնարկեքը տեղի է ունեցել դեռևս 2021–ի մայիսի 12–ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նախագծմանը մասնակցել են իտալացի ճարտարապետներ՝ այն պետք է իր տեսքով արտահայտի 8 թիվը՝ այն օրը, երբ ադրբեջանցիները օկուպացրել են են Շուշին։

Ժամանակին, այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ջանքերով վերանորոգվել էր Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Գոհար տիկնոջ վերին մզկիթը: