Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով

Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Էջմիածնից 6 անձ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Այդ մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հաղորդել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Նշված էր, որ ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները։

Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքն իր աջակցությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---