Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների ակցիաների ընթացքում բերման էր ենթարկել 63 անձ՝ նրանք բոլորն ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Նշվել է, որ քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Մայիսի 14–ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Հանրապետության հրապարակից երթ էին սկսել դեպի ԵՊՀ՝ ճանապարհին կանգ առնելով նաև Մանկավարժական ինստիտուտի մոտ և կոչ անելով ուսանողներին միանալ երթին։ Ժամը 13։30-ի դրությամբ ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---