Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել

Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը կարծիք է հայտնել, որ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։

Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է, հայտնում է Արմենպրեսը։

«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022–ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- հիշեցրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:

Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»,- ընդգծել է վարչապետը։

Նա հայտնել է, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։

«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- եզրափակել է Փաշինյանը։

Ընթերցեք նաև․Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---