Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը

PanARMENIAN.Net - Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը, որոնք պահվում են ադրբեջանական բանտում շինծու գործերով։

Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները, հայտնում է APA-ն։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը՝ նույնպես 5 ամսով։

Ղուկասյանը կալանքի տակ է ադրբեջանական բանտում 2023–ի սեպտեմբերից, երբ նա ձերբակալվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի հետ միասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---