Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին![]() 15 մայիսի 2024 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բոլոր այն ենթադրությունները, թե իբր Մոսկվան առաջարկել է Երևանին դուրս բերել Հայաստանի տարածքում տեղակայված բոլոր ռուս սահմանապահներին, չեն համապատասխանում իրականությանը։ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Չեն համապատասխանում իրականությանն այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր բոլոր սահմանապահներին ՀՀ տարածքից։ Դա սուտ է»,–ասել է նա։ ՀՀ–ն հայտարարել է, որ մայիսի 9–ին Փաշինյան–Պուտին հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։ Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել ՝ Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերումը, այն, ինչ ասվում է նաև ՀՀ հաղորդագրության մեջ։ Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |