Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է

Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը, անդրադառնալով ոստիկանության կուտակմանը և պանտեշների տեղադրմանն Օպերային հարակից տարածքներում, գնահատել է դա որպես իշխանության կողմից վախի դրսևորում։

«Տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որը հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին հավաքել, բերել, քաղաքը պարալիզացրել է»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նաև ասել է, որ ուզում է շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ «այս բոլոր անհամաձայնություն հայտնած քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում»։

«Լսել են, ընդունել են և դուրս են եկել փողոց»,–ասել է նա։

Բագրատ սրբազանը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, եզդիական համայնքի ներկայացուցիչների, բժիշկների հետ, հայտնում է Panorama.am-ը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապված ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ երթերը սկսվելու են նախանշված տեղերից և կոչված են ցույց տալու ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---